Օպերատոր/ծրագրավորող CNC

Պահանջարկ ունեցող մասնագիտություն՝ մի քանի ամսվա ընթացքում

1699 մարդ է արդեն գրանցված ուսուցման համակարգում:
Մասնագիտությունն ուսումնասիրե՛ք 3-6 ամիսների ընթացքում, հեռավար, առանց տնից դուրս գալու

LAUFER CNC

Հեռավար (առցանց) ուսուցում

Մեր դասընթացները հեռավար են: Ձեզ անհրաժեշտ է ունենալ համակարգիչ՝ համացանց ելքով, արագությունը՝ սկսած 1մբ/վրկ, որի օգնությամբ Դուք ներկա կլինեք դասախոսի հետ պարապմունքներին ուսուցման ցանկացած հոսքում (խմբովի ուսուցման դեպքում) Ուսուցման և կայքից կայք նավարկման հնարավորություն կա նաև պլանշետային համակարգչի, նեթբուքի, սմարթֆոնի կամ համացանց ելքով բջջային հեռախոսի միջոցով.

4-6 ամիսների ընթացքում լրիվ դասընթացի բոլոր ունկնդիրները (դասախոսի հետ) անցնում են 8 հիմնական առարկաներ, գրում ստուգողական աշխատանքներ, փոխգործուն վարժություններ, կատարում տնային աշխատանքներ՝ կառավարող ծրագրերի, վարժություններ՝ ավտոմատացված նախագծման համակարգերում գծագրերի կառուցման վերաբերյալ, ինչպես նաև թեստավորում են անցնում հատուկ ծառայությունում

Ինքնուրույն ուսուցում ընտրելու դեպքում պարապմունքներին ներկա լինելն անհնար է: Դասընթացի յուրաքանչյուր ունկնդիր, անկախ ունեցած գիտելիքի մակարդակից, կարող է ցանկացած պահի սկսել ուսուցումը՝ առանց սպասելու խմբի համալրմանը:

Խմբովի ուսուցման դեպքում հավաստագիրն անվճար տրվում է դասընթացի ավարտից հետո: Ինքնուրույն ուսուցման դեպքում (թրենինգ) հավաստագրման և հավաստագրի արժեքը կկազմի 72 ամերիկյան դոլար (USD):



Ուսուցման ձևերը

Մասնավոր անձանց և ընկերություններին առաջարկում ենք ուսուցման հետևյալ ձևերը (ուսուցում և/կամ աշխատակիցների մասնագիտական ուղղվածություն):

Ինքնուրույն ուսուցում (թրենինգ)

Հեռավար ուսուցում՝ 1 ամսով պարապմունքների և նյութերի տեսագրությունների օգտագործմամբ: Ուսուցման 1 ամսվա արժեքն է 10 ամերիկյան դոլար (համարժեքներ՝ 260 գրիվնա, 600 ռուբլի, 9 եվրո): Դասընթացի ավարտին հավաստագիր չի տրվում:

Ուսուցման լրիվ դասընթաց խմբերում (դասախոսի հետ)

Ուսուցում՝ 6 ամիս հեռավար պարապմունքներին (վեբինարներին) մասնակցության հնարավորությամբ, տնային, ստուգողական աշխատանքների և թեստերի կատարմամբ և դասախոսի կողմից դրանց ստուգմամբ: Ուսուցման 1 ամսվա արժեքն է 25 ամերիկյան դոլար. ճշտե՛ք մենեջերից:

Անհատական ուսուցում

Անհատական հեռավար ուսուցում դասախոսի հետ Ձեզ համար հարմար ժամանակ. Պարապմունքների թեման և տևողությունը նախապես ճշտվում են: 1 պարապմունքի (60 րոպե) արժեքն է 18 ամերիկյան դոլար. Հավաստագրման հարցերով դիմե՛ք մենեջերին:

Ինչպե՞ս է կազմակերպվում
պարապմունքը խմբում:

Այս հատվածի աջ մասում հասանելի է
0001 դասընթացի 04.03.2018 թ. անցկացված 3-08 պարապմունքի տեսագրությունը՝ 60 րոպե տևողությամբ:
Հեղինակ՝ Անտոն Լ.:

Ինչպիսի՞ն է ուսուցման համակարգը:

2013 թվականից անցկացված պարապմունքների տեսագրություններից բացի՝ համակարգում կան լրացուցիչ նյութեր ինչպես «Օպերատոր CNC», «ծրագրավորող CNC» մասնագիտություններին ինքնուրույն տիրապետելու, այնպես էլ դասախոսի հետ խմբերում սովորելու համար: Եթե Դուք դեռ սովորողի աքաունթ չունեք, ապա արե՛ք դա հենց հիմա՝ 15 վայրկյանում:

Նոր դիզայն

Բոլորովին վերջերս մենք ամբողջությամբ նորացրել ենք կայքերի դիզայնը: Հիմա ծառայությունների աշխատանքն ավելի հարմար է դարձել ուսուցման համակարգի ձախ մասում գտնվող նավարկման ընդհանուր մենյուի շնորհիվ:

Հնարավորություններ

Ավելացվել են լրացուցիչ հնարավորություններ. ստեղծվել են ուսումնական գործընթացին մասնակցության մասին տեղեկություններ, վճարման ավտոմատ համակարգ, ակտեր:

Ծանուցումներ

Էլեկտրոնային փոստին ծանուցումներ ստացե՛ք մենեջերների և դասախոսի գործողություններին հետևելու համար:

Հարմարություն

Պարապմունքներին ներկա գտնվելու համար օգտագործվում է ZOOM ծրագիրը: Այն կարող է գործարկվել օպերացիոն ցանկացած համակարգում:

Օգնություն

Մեր մեր հաճախորդներին օգնություն ենք տրամադրում հեռախոսով, ինչպես նաև Viber, WhatsApp, Telegram, WeChat կապի միջոցներով: Կա՞ն հարցեր: Հարցրե՛ք՝ առանց սպասելու հաջորդ պարապմունքին:

Վերլուծություն

Համակարգը հաշվառում է հաճախումը պարապմունքներին, տեսադասերի դիտման և աշխատանքների կատարման համար Ձեր ծախսած ժամանակը:

Ուշադրությո՛ւն
«Օպերատոր/ծրագրավորող CNC» լրիվ դասընթացի ունկնդիրները 50%-ի չափով մշտական զեղչ ունեն «Անգլերեն» (տեխնիկական, A1-A2+ մակարդակ) դասընթացին անդամագրվելու համար: Ընդհանուր ուղղվածությունը՝ CNC համակարգերի կառավարում և ծրագրավորում:

Ուսումնասիրվող թեմաներ և դասընթացներ

«Օպերատոր/ծրագրավորող CNC» մասնագիտությունը ենթադրում է 8 հիմնական առարկաների ուսումնասիրություն խմբերում դասախոսի հետ կամ ինքնուրույն: Բացի հիմնական թեմաներից՝ դիտարկվում են 6-8 պարապմունքներից կազմված լրացուցիչ կարճ դասընթացներ՝ մակրոծրագրավորումից, ախտորոշաբանությունից և ինժեներային գրաֆիկայից: Լրացուցիչ դասընթացները մեր կողմից ավելացվում են յուրաքանչյուր 1-2 ամիսը մեկ: Տվյալ պահին ուսուցման համակարգում 20 թեմաներին/դասընթացներին վերաբերող նյութեր կան: Մեծացնելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող սահիկներից որևէ մեկը:

3450 +

հաճախորդներ 48 երկրներից

1699

սովորողի աքաունթ

1711

անցկացված պարապմունք

Հավաստագրերի թողարկում և առաքում

Հավաստագրի էլեկտրոնային տարբերակի սկզբնագիրը (օրիգինալը)
ներբեռնե՛ք կոնստրուկտոր (փաստաթուղթը կբացվի առանձին պատուհանում):

* Ուշադրությո՛ւն: Հավաստագրի էլեկտրոնային տարբերակը ընկերության հատուկ ռելիեֆային կնիքով միակողմանի պիտակ չունի: Հավաստագրի տպված սկզբնագիրը նամակով ուղարկվում է փոստային հասցեին: Հավաստագրի մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ:
Ընդամենը տրված է 522 հավաստագիր աշխարհի 16 երկրներում:


Հավաստագրումը ներառում է տնային և ստուգողական աշխատանքների կատարում, ինչպես նաև թեստի և քննական թեստի (հեռավար) հանձնում: Հավաստագրման, հավաստագրի թողարկման և առանց դասընթացներին մասնակցելու (աշխատանքի փորձ ունեցող հաճախորդներին) առաքման գինը կազմում է 16 ամերիկյան դոլար (USD): Լրացուցիչ 3 ամիս «Թրենինգ» ռեժիմում ուսուցման համակարգ մուտք գործելու հնարավորություն է տրվում (առանց խմբային պարապմունքին ներկա գտնվելու): Խմբերում լրիվ դասընթացին մասնակցելու դեպքում (դասախոսի հետ) հավաստագրումն իրականացվում է ուսանելու ժամանակ, և առանձին վճար չի գանձվում: Հավաստագիրն ուղարկվում է ուսուցման ավարտից հետո (6 ամիս) անվճար: Ինքնուրույն ուսուցման դեպքում հավաստագրում չի կատարվում: «Թրենինգ» դասընթացի ավարտից հետո հավաստագիր ստանալու անհրաժեշտության դեպքում դասընթացի ունկնդրին անհրաժեշտ է առանձին վճարել հավաստագրման համար:

Հավաստագրի իսկությունը

կարելի է ստուգել այս էջում: Կայքի վերին ձախ մասում ներմուծե՛ք հավաստագրի համարը (ENTER THE NUMBER OF THE CERTIFICATE) կամ ցանկացած սարքով սկանավորե՛ք QR ծածկագիրն ուղղակի փաստաթղթի վրա հավաստագրի կաբինետ անցնելու համար:



Սովորողի աքաունթի գրանցում

Ուսուցման համակարգ 7 օր անվճար մուտք գործելու թույլտվությո՛ւն ստացեք հենց հիմա: Ժամկետն ավարտվելուց հետո Դուք կարող եք աքաունթի մատչելիությունը երկարացնել ինքնուրույն ուսուցման ռեժիմում կամ էլ անցնել դասախոսի հետ խմբերում ուսուցման լրիվ դասընթացին: Օգտագործե՛ք ավտոմատացված վճարումների ծառայությունը կամ դիմե՛ք ընկերության օգնությանը: